Խոլեստերինը հնարավոր է իջեցնել բնական եղանակով
ФОТОՄասնագետները պնդում են, որ սրտին հարկավոր է, որ արյունատար համակարգի բնականոն գործունեության համար պատասխանատու անոթները և զարկերակները խոլեստերինով խցանված չլինեն։
Նրանք ներկայացրել են այն սննդամթերքների ցանկը, որոնք առավել արդյունավետ են ինչպես կանխարգելման, այնպես էլ արդեն առկա խնդիրի դեպքում։ Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ ցանկը:
Նուռ

Նուռը մեծ քանակությամբ պոլիֆենոլ, վիտամին C և չհագեցած ճարպային թթուներ է պարունակում, որոնք ազդում են ազոտական օքսիդի արտադրության վրա:
Սխտոր

Սխտորը զարկերակի մաքրման առավել մատչելի և հարմար ձևերից մեկն է։ Իրականացված հետազոտության համաձայն, սխտորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը:
Քրքում

Այս հիանալի մթերքը պաշտպանում է արյան անոթները։ Քրքումը պարունակում է քրքումին օգտակար նյութը, որը կազդուրում է օրգանիզմը, այդ թվում նաև նվազեցնում արյան անոթների բորբոքման ռիսկը։
Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը հակաօքսիդանտների և մոնոհագեցված ճարպերի հարուստ աղբյուր է, որոնք նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը։ Կանոնավոր օգտագործումը կօգնի խուսափել արյունատար անոթների սկլերոզից և թրոմբից, որն էլ նվազեցնում է կաթվածի առաջացման ռիսկերը։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



