Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից սպանվել է «Ալ Քաիդա»-ի ղեկավարներից մեկը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում ռուսական ավիացիայի օդային հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը' Սանաֆի ան Նասրը:Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է իրանական «Ֆարս» գործակալությունը:
Գործակալությունն իր հերթին հղում է կատարում Սիրիայում «Ալ Քաիդա»-ի ճյուղ համարվող «Ջեբհաթ ան-նուսրա» ծայրահեղական խմբավորմանը, որը հրապարակել է խոցված մեքենայի լուսանկարը և Սանաֆի ան Նասրի մահվան տեղեկատվությունը:
Սանաֆի ան Նասրը ծնվել է Սաուդյան Արաբիայում: Նա ղեկավարել է «Ալ Քաիդա»-ի այսպես կոչված «հաղթանակի հանձնաժողովը», որը պատասխանատու է ահաբեկչական խմբավորման ռազմավարության և քաղաքականության համար:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



