Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել ընկերական խաղում
СПОРТՖուտզալի Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթել է ընկերական խաղում:Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը Կիպրոսում է և նախապատրաստվում է ֆուտզալի աշխարհի գավաթի ը նտրական 4-րդ խմբի մրցաշարին: Հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Նիկոսիայի «Արարատ» ակումբի հետ: Թիմը հաղթեց 8:1 հաշվով: Երեք գոլի հեղինակ է դարձել Հենրիկ Գրիգորյանը, 2 գոլ խփել է Գարեգին Մաշումյանը, մեկական անգամ աչքի են ընկել Արմեն Բաբայանը, Հակոբ Դոքմանյանը և Սարգիս Նասիբյանը:
Հոկտեմբերի 22-25-ը Կիպրոսում կկայանա ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական 4-րդ խմբի մրցաշար: Հոկտեմբերի 22-ին առաջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Կիպրոսի, հոկտեմբերի 23-ին՝ Լատվիայի, հոկտեմբերի 25-ին՝ Էստոնիայի հավաքականի հետ:
1
Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»
2
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»
3
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
4
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
5
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...



