Հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունում աչքի ընկան պատանի մարզիկները
СПОРТԵրևանի հրաձգության մարզադպրոցում ավարտտվեց «Հրաձգության ֆեդերացիայի գավաթ» մրցաշարը: Տղաների պայքարում` օդամղիչ հրացան (60 կրակոց) ձևում, լավագույն եռյակը կազմեցին Հայկ Բաբայանը, Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը: Աղջիկների մրցաձևում (40 կրակոց) եռյակում ընդգրկվեցին Սուսաննա Հովհաննիսյանը, Սվետլանա Տիգրանյանը և Մարիամ Միքայելյանը: Ֆեդերացիայի նախագահի գավաթի  ; օդամղիչ ատրճանակ ձևում (60 կրակոց) լավ արդյունք գրանցեց Սևակ Արշակյանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Բենիկ Խլղաթյանը և Նորայր Առաքելյանը: Նույն ձևում աղջիկների պայքարում (40 կրակոց) առաջին երեք տեղերը զբաղեցրին Էլմիրա Կարապետյանը, Գոհար Դանիելյանը և Աստղիկ Մխիթարյանը:
Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք վարժությունում հաղթանակ տոնեց Ալեքսանդր Անդրեասյանը, լավագույնների շարքում էին նաև Ռազմիկ Մինասյանը և Արթուր Պետրոսյանը: Նույն վարժության աղջիկների պայքարում եռյակը ձևավորվեցին Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Լաուրա Ավետիսյանը:
Շանթ Սարգսյանը, Ռազմիկ Մինասյանը և Արթուր Պետրոսյանը լավագույնն էին օդամղիչ հրացան` վազող թիրախ, խառը վազք վարժությունում, իսկ աղջիկներից մեդալների արժանացան Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Լաուրա Ավետիսյանը:
Օդամղիչ հրացան, տղաներ, աղջիկներ, բլից վարժությունում (40 կրակոց) լավագույնը Հրաչիկ Բաբայանն էր, իսկ ատրճանակով ձևում Բենիկ Խլղաթյանը:
Պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ՀԱՕԿ փոխնախագա Դերենիկ Գաբրիելյանը: