Ութ ներգաղթյալի մարմին է հայտնաբերվել Տեխասում բեռնատարի կցասայլի մեջ
МЕЖДУНАРОДНОЕՈւթ մարդու, այդ թվում երկու երեխայի մարմին է հայտնաբերվել ներգաղթյալներ տեղափոխող բեռնատարի կցասայլում՝ Տեխաս նահանգի հարավում: Այդ մասին հայտնում է USA Today-ը:
Դեպքը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ բեռնատարում եղել է 38 ներգաղթյալ, նրանցից 20-ը հոսպիտալացվել է: Տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել խանութից ստացած զանգից հետո, որի կողքը կայանած է եղել տրանսպորտային միջոցը:
Նշվում է, որ չնայած տարածքում գրանցված չափազանց բարձր ջերմաստիճաններին՝ բեռնատարը չուներ օդորակման համակարգ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



