Հակառակորդի գնդակոծությունից Չինարին 11-12 մլն դրամի վնաս է կրել. գյուղապետ (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԱդրբեջանը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարին՝ գյուղին հասցնելով 11-12 մլն դրամի վնաս: Այս մասին Tert.am-ին հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ադրբեջանական կողմը հուլիսի 20-ին գնդակոծել է և՛ հենակետերը, և՛ գյուղը: Իսկ հուլիսի 21-ին կրակ է բացել միայն հենակետերի ուղղությամբ:
«Գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի և բնակելի տների տանիքները, պատերը: Հակառակորդի արածից անասնագոմում կրակ է բռնկվել, ամբողջ խոտի դեզը այրվել է»,- նշեց գյուղապետը:
Նրա խոսքով՝ գնդակոծության հետևանքով գյուղը մեծ վնասներ է կրել՝ մոտ 11-12 մլն դրամի: Սաղոյանը նաև հայտնեց, որ երեկ և այսօր իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակողներ չեն եղել:


1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



