Հրաձգության հավաքականի մարզիչը գոհ է պատանի մարզիկներից
СПОРТՀրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի խոսքով, «Հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ում պատանիների ցույց տված արդյունքները գոհացուցիչ են:
«Ինձ համար անսպասելի էր, որ այս մրցաշարում նման բարձր արդյունքներ կգրանցենք: Մեկ-երկու ամսվա ընթացքում աճը շատ մեծ է պատանիների մոտ: Մեծահասակները դոփում են տեղում: Բայց լիահույս եմ, որ «խելքները գլուխները կհավաքեն» և կսկսեն նորմալ արդյունքներ ցույց տալ: Ընդհանուր առմամբ, այստեղ երկու նոր ռեկորդ սահմանվեց, որն իսկապես բարձր արդյունք է»,-ասել է նա:
Նիկողոսյանի խոսքով, մրցաշարում լավ արդյունքներ գրանցած պատանիներին հնարավորություն կտրվի իրենց դրսևորել միջազգային ասպարեզներում: Նրանք կմասնակցեն նաև Եվրոպայի առաջությանը:
«Ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ին մասնակցող 65 մարզիկները ներկայացնում էին Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մրազադպրոցը, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցը, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցը, Վանաձորի թիմը, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ թիմով հանդես եկավ նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբը: