Մայքլ Ֆելպսն ընդդեմ շնաձկան. հաղթել է գիշատիչը
СПОРТՕլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, խաղերի պատմության մեջ ամենատիտղոսակիր Մայքլ Ֆելպսը մրցել է շնաձկան հետ:
Ինչպես գրում են միջազգային լրատվամիջոցները, մրցումը կազմակերպվել ու նկարահանումն արվել է Discovery հեռուստաընկերության «Shark week» հաղորդաշարի համար:
Ֆելպսը մրցել է շնաձկան հետ Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում: 100 մետր տարածությունը սպիտակ շնաձուկը հաղթահարել է 36,1 վայրկյանում: Օլիմպիական չեմպիոնը հետ է մնացել միայն 2 վայրկյանով: Մրցությունն անցել է բաց ծովում, սակայն նրանք ջրում չեն եղել միաժամանակ:
Ամերիկացի լողորդը կարիերան ավարտեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո: Ֆելպսը օլիմպիական 23 ոսկե մեդալ ունի (ընդհանուր 28 մեդալ, երեք արծաթ, 2 բրոնզ):
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



