Թուրքիայում PKK-ի գործողությունների հետևանքով երկու զինվոր է մահացել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Թունջելի (Դերսիմ)-Էրզինջան (Երզնկա) ճանապարհահատվածին երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները նոր գործողություն են իրականացրել թուրքական զինված ուժերի դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալները 500 կիլոգրամ պայթուցիկ են գործի դրել ճանապարհով թուրքական զինուժի զրահամեքենայի անցնելու ժամանակ: Որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 2 թուրք զինվոր, ևս երկուսը վիրավորվել են:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ռազմական ուղղաթիռներ և զինվորական ուժ, որոնք փորձել են չեզոքացնել քուրդ զինյալներին: Գործողությունները շարունակվում են:
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу



