Ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը նախապատրաստվում է ղազախների դեմ խաղին
СПОРТ Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականը պատրաստվում է Ղազախստանի հետ հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 24-28-ը Հայաստանի Մ-19 հավաքականը մասնակցելու է Սոչիում կայանալիք միջազգային մրցաշարի՝ Տաջիկստանի, Ղազախստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականների մասնակցությամբ: Մրցաշարը նվիրված է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
Հայաստանի Մ-19 հավաքականն արդեն ժամանել է Սոչի և այսօր անցկացրել է առաջին մարզումը։ Վաղը մեր թիմի առաջին մրցակիցն է լինելու Ղազախստանի հավաքականը:
Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ընդգրկել է թիմի կազմում հետևյալ ֆուտբոլիստներին՝
Դարպասապահներ
Նիկոլաոս Մելիքյան, «Ավան Ակադեմիա»
Էրիկ Խուրշուդյան, «Բանանց»
Պաշտպաններ
Ալբերտ Խաչումյան, «Ավան Ակադեմիա»
Լևոն Ղարիբյան, «Ավան Ակադեմիա»
Արման Ասիլյան, «Ավան Ակադեմիա»
Էրիկ Ղարիբյան, «Բանանց»
Արսեն Սադոյան, «Բանանց»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
Հրաչյա Գեղամյան, «Բանանց»
Կիսապաշտպաններ
Հովհաննես Հարությունյան, «Ավան Ակադեմիա»
Էրիկ Վարդանյան, «Բանանց»
Միխաիլ Մուրադյան, «Բանանց»
Վիգեն Կարապետյան, «Ավան Ակադեմիա»
Արմեն Նահապետյան, «Ավան Ակադեմիա»
Միհրան Պետրոսյան, «Ավան Ակադեմիա»
Կարեն Մելքոնյան, «Բանանց»
Էրիկ Ազիզյան, «Ավան Ակադեմիա»
Հարձակվողներ
Ռաֆիկ Մելիքյան, «Ավան Ակադեմիա»
Աբրահամ Պորտուգալյան, «Բանանց»
Առլեն Ծատուրյան, «Շիրակ»
Արմեն Հովհաննիսյան, «Ավան Ակադեմիա»
Էրիկ Վարդանյանը և Վիգեն Կարապետյանը միանալու են թիմին հուլիսի 24-ին։