Արեգ Կյուրեղյանին պատժախցից տեղափոխել են խուց
ОБЩЕСТВО«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը հուլիսի 22-ին պատժախցից տեղափոխվել է խուց: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Նա նշեց, որ այդ օրը լրացել է Արեգի նկատմամբ նշված պատժի ժամկետը եւ նրան տեղափոխել են խուց:
Նշենք, որ Արեգ Կյուրեղյանին հուլիսի 12-ին էին տեղափոխել պատժախուց, երբ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելուց առաջ նրա մոտ, ըստ ՔԿՎ հաղորդագրության, հայտնաբերվել էր ածելու սայր:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



