Խոշոր վթար Սեւանի ճանապարհին. «Օպել»-ը բախվել է արգելապատնեշին, ապա սյանն ու գլխիվայր շրջվել (Ֆոտո)
ОБЩЕСТВОԿոտայքի մարզում, այսօր, հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ 22-ամյա Վաղինակ Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 CR 717 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել բաժանարար երկաթե արգելապատնեշին, այնուհետեւ ճանապարհի բաժանարար գոտում տեղակայված երկաթե գովազդային վահանակի սյանը եւ, գլխիվայր շրջվելով, հայտնվել հանդիպակաց երթեւեկելի գոտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խմբին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



