ՀՀ ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Շենգավիթում կաթսայատան 20 մետրանոց ծխնելույզի տեղաշարժվելու մասին
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 24-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ Շենգավիթի դատարանի մոտակայքում, կաթսայատան 20 մ բարձրություն ունեցող ծխնելույզը քամու հետևանքով տեղաշարժվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Շենգավիթ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



