Թուրքիայում ստորագրահավաք են սկսել Ստամբուլի փողոցներից մեկը հայտնի հայ Բալյանների պատվին անվանակոչելու պահանջով
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում մի խումբ ակտիվիստներ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Ստամբուլի փողոցներից մեկը անվանակոչել հայտնի հայ ճարտարապետների ընտանիքի՝ Բալյանների պատվին։
change.org կայքում համապատասխան քանակությամբ ստորագրությունների հավաքումից հետո նախատեսվում է պահանջն ուղղել Ստամբուլի քաղաքապետարան։
Ծագումով Կեսարիա քաղաքից Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալիանի» իտալական տոհմ:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



