Վահան Բիչախչյանը հրաժեշտ է տվել Շիրակին
СПОРТՍլովակիայի «Ժիլինա» ակումբ տեղափոխված Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Instagram-ի իր էջի միջոցով նամակ է գրել իր նախկին ակումբին՝ Գյումրիի «Շիրակին»:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին, մարզիչներին և թիմակիցներիս, որոնք ինձ շատ բան են տվել, որոնց շնորհիվ կարողանում եմ մեկ քայլ առաջ անել: Շատ մեծ դժվարությամբ եմ հեռանում թիմից, որտեղ առաջին քայլերս եմ կատարել, սակայն ուրախ եմ ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելու համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք աջակցում են թիմին՝ թե լավ, թե վատ պահերին: Ջանք և եռանդ չեմ խնայի, որպեսզի իմ քաղաքը և երկիրը ճանաչեն ամբողջ աշխարհում: Շնորհակալություն բոլորիդ»,- գրել է Բիչախչյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



