ՀՀ-ն պետք է չեղյալ հայտարարի Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը. «Ժառանգություն»
ОБЩЕСТВО«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում բազմամիլիարդ էներգետիկ ներդրումների վերաբերյալ ԱՄՆ եւ Եվրամիության պաշտոնյաների կողմից արված առաջարկների հանդեպ` Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքի կապակցությամբ:
- Էներգետիկ անկախությունը ժամանակակից աշխարհում պետության իրական անկախության բաղադրիչներից է, տնտեսական զարգացման հիմնական տարրը, ինչպես նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական բարօրության մասը։
- Հայաստանում կան էներգետիկ այլնտրանքային աղբյուրների բազմազանության հնարավորություններ՝ ի դեմս Իրանից էներգակիրների ներմուծումից, մինչեւ վերականգնվող էներգիայի տեղական արտադրություն։
- ԱՄՆ եւ Եվրամիության պաշտոնական հայտարարությունները Հայաստանի էներգետիկայի ոլորտում բազմամիլիարդ ներդրումների հնարավորության մասին ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու երաշխիք են, այլեւ հզոր միջոց՝ տնտեսության զարգացման համար։
- Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անընդունելի ենք համարում 2013 թվականի Հայ-ռուսական գազային պայմանագիրը՝ այն որպես արգելանք դիտելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է.
Հայաստանի Հանրապետությունը պետք է՝
Չեղյալ հայտարարի 2013 թվականին կնքած Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը:
Իրավական եւ գործնական բոլոր քայլերն իրականացնի էներգետիկայի եւ մյուս բոլոր ոլորտներում ներդրումներ ապահովելու եւ պետության անկախության, ինքնիշխանության ամրապնդման համար:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
4
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет
5
В поисках Защитника Демократии



