Մոնիկա Բելուչին պատմել է` ինչպես կարելի է 51 տարեկանում գայթակղել Բոնդին
ЛАЙФTert.am-ը գրում է.
Դերասանուհի Մոնիկա Բելուչին, ում կանացիությունն ու գրավչությունն անսպառ են թվում և տարիների հետ միայն կրկնապատկվում են, նկարահանվել է գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում` դառնալով Բոնդի «ամենատարեց» ընկերուհին։
Սովորաբար ռեժիսորներն այդ դերի համար մշտապես ընտրել են երիտասարդ կանանց, սակայն այս անգամ բացառության կարգով գաղտնի գործակալին խելքահան անող կնոջ դերը վստահվել է 51-ամյա Բելուչիին։
«Դենիել Քրեյգը հիանալի է և՛ որպես դերասան, և՛ որպես տղամարդ։ Նրա կողքին ես ինձ շատ լավ եմ զգում։ Գիտեք, երբ պետք է ինչ- որ մեկի հետ ինտիմ բնույթի տեսարանում նկարահանվես, կարևոր է, որ երկուսի միջև «քիմիական» կապ ստեղծվի` կրքոտ միությունը նմանեցնելով տանգոյի։
Ինչ վերաբերում է տարիքին, ապա որքան այն ավելանում է, այնքան ես ինձ ավելի ազատ և հմայիչ եմ զգում: Երիտասարդ տարիքում ես շատ ավելի սառն էի. միգուցե, դա նրանից է, որ այն ժամանակ ես վախեցած էի, անինքնավստահ և քիչ բան գիտեի կյանքի մասին։ Հիմա ես ավելի ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, ինչն ինձ թույլ է տալիս ավելի զգայական խաղ ցուցադրել»,-ասել է կրքոտ իտալուհին The Telegraph պարբերականին տված հարցազրույցում:
Այնուհետև լրագրողը հետաքրքրվել է, թե ինչպես է 51-ամյա կնոջը հաջողվել «գայթակղել» անսանձ սրտակեր Ջեյմս Բոնդին` խնդրելով ընթերցողի համար բացահայտել գայթակղության իր գաղտնիքները։
«Իմ պարագայում ամեն ինչ շատ պարզ է. լավ սնվում եմ, լավ խմիչք եմ օգտագործում և սեքսով եմ զբաղվում. մնացածն ինքնըստինքյան ստացվում է»,- անկեղծացել է Բելուչին։






