1 մլրդ դոլար. Գերմանիայում կկառուցվի միլիոնատերերի 5-աստղանի ստորջրյա բունկեր (լուսանկարներ)
ЛАЙФԱշխարհի տարբեր անկյուններում բնակվող բազմաթիվ մարդիկ հավատում են, որ «աշխարհի վերջը» մոտ է ու ապահովության համար կառուցում են հուսալի բունկերներ: Եվ քանի որ փրկվելու ցանկությունը մեծ է նաև միլիոնատերերի շրջանում, հատուկ նրանց համար կկառուցվի գերշքեղ ստորջրյա բունկեր:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, չնայած, որ բունկերը կունենա գերհարմարավետ ու թանկ կյանքին վայել բոլոր հարմարությունները` լողավազաններ, կինոթատրոններ, մարզասրահներ, ռեստորաններ, հիվանդանոց, այն շատ հուսալի պաշտպանություն կառաջարկի միջուկային աղետներից, քիմիական հարձակումներից, երկրաշարժերից, ցունամիներից ու նմանատիպ այլ աղետներից:
Գերմանական Ռոթենշթայն գյուղում 5- աստղանի բունկեր կառուցելու նախաձեռնությունը պատկանում է ամերիկյան Vivos ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Վիչինիոյին:
Հայտնի է, որ Vivos Europa One բունկերը բաղկացած է լինելու առանձին-առանձին կացարաններից, որոնց գինը դեռևս որոշված չէ: Սակայն պարբերականը մանրամասնում է, որ նախագծի ընդհանուր արժեքը 1 մլրդ դոլար է: Այն համալրված կլինի անվտանգության, էլեկտրաէներգիայի ու ջրի ապահովման, ինչպես նաև օդի մաքրման ու հեռահաղորդակցության համակարգերով:
Յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն կունենա իր ստորջրյա կացարանի դիզայնը ըստ սեփական ճաշակի որոշել: Ենթադրվում է, որ բունկերը կկարողանա տեղավորել 6.000 մարդու:











Աղբյուրը՝ Tert.am



