Վթար Երեւանում. մեքենան շրջվել է. վարորդին դուրս են բերել եւ տաքսիով հասցրել հիվանդանոց
ОБЩЕСТВОԵրեւանում, այսօր հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում BYD մակնիշի 29 ՏՕ 526 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրազի փողոցում «Վի-Էլ-Վի» էլեկտրատեխնիկայի խանութի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկի վրա, առաջ ընթացել եւ կողաշրջվելով հայտնվել բետոնե սալիկների վրա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, 39-ամյա վարորդ Սեւակ Մ.-ն խանութ սրահի աշխատակիցների եւ քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տաքսու վարորդի օգնությամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետեւանքով կոտրվել են ավտոմեքենայի ձախ առաջին եւ հետեւի անվահեծանները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



