«Այաքսի» 20-ամյա ֆուտբոլիստը դուրս է բերվել արհեստական կոմայից, սակայն չի կարող խոսել եւ քայլել
СПОРТԳերմանական «Վերդերի» հետ ընկերական խաղում գիտակցությունը կորցրած Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ Աբդելակա Նուրին դուրս է բերվել արհեստական կոմայից։
«Նուրին արդեն շնչում է ինքնուրույն։ Օրգանիզմի մյուս ֆունկցիաների վիճակն անփոփոխ է։ Ֆուտբոլիստի ընտանիքը շնորհակալ է բոլորի աջակցության համար եւ խնդրում է աղոթել նրա համար»,- ասվում է «Այաքսի» թվիթերյան էջի հաղորդագրությունում։
Հուլիսի սկզբին տեղի ունեցած միջադեպում 20-ամյա ֆուտբոլիստը ստացել էր գլխուղեղի չվերականգնվող վնասվածքներ։ Ամենայն հավանականությամբ, նա երբեք չի կարողանա քայլել եւ խոսել։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



