Շիրազի փողոցում կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 25-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 13/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BYD» մակնիշի 29 ՏՕ 526 պետհամարանիշով (վարորդ՝ 1982 թ. ծնված Ս. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



