«Փյունիկը» ստուգողական խաղում ոչ-ոքի է խաղացել «Արարատի» հետ
СПОРТԵրևանի «Փյունիկը» շարունակում է նախապատրաստվել մեկնարկող առաջնությանը:
Հավաքի շրջանակում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմն այսօր՝ հուլիսի 25-ին ստուգողական հանդիպում է անցկացրել «Արարատի» հետ:
«Նախապես որոշված էր, որ «Փյունիկի» հետ խաղալու է «Արարատ 2»-ը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Փյունիկը» խաղադաշտ է դուրս բերելու իր հիմնական կազմը, «Արարատի» մեկնարկային կազմում նույնպես եղել են հիմնական թիմի ֆուտբոլիստներ»,- գրել է «Արարատի» մամուլի ծառայությունը:
Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: «Փյունիկի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Պետրոս Ավետիսյանը: «Արարատի» կազմում աչքի են ընկել Անդրանիկ Քոչարյանը և Արգիշտի Պետրոսյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



