Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հացթուխ Արամի որդին նվաճում է Օլիմպոսը. լրանում է Նորայր Նուրիկյանի ծննդյան 75 տարին

СПОРТ

Հուլիսի 26-ին լրանում է աշխարհահռչակ ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Բուլղարիայի հերոս Նորայր Նուրիկյանի ծննդյան 75 տարին։

Բուլղարացի աշխարհահռչակ այդ մարզիկին հիշում եմ Մյունխենի օլիմպիադայից, որտեղ նա առաջին անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը, ընդ որում այդ ոսկե մեդալը նրան բաժին ընկավ խորհրդային ուժեղ ծանրորդ Դիտո Շանիձեի հետ համառ պայքարում։ Ընդամենը երկու ամիս առաջ նա Եվրոպայի առաջնությունում տանուլ էր տվել Շանիձեին, ով այդ տարի արտակարգ մարզավիճակում էր և իրավամբ հավակնում էր օլիմպիադայի չեմպիոնի ոսկե մեդալին։ Նույն ակնկալիքն ունեին նաև Խորհրդային Միության հավաքականի մարզիչները։ Բայց սպորտը մնում է սպորտ՝ ընդ որում ակնկալիքներով լի, և կանխատեսումներ չի սիրում։

Այնպես էր ստացվել, որ միջազգային ամենատարբեր մակարդակի մրցումներում թիմային առաջնության համար հիմնական պայքարը գնում էր Խորհրդային Միության, Բուլղարիայի և ԱՄՆ-ի հավաքականների միջև։ Բացառություն չէր նաև Մյունխենի օլիմպիադան։        

Նորայր Նուրիկյանի հետ հանդիպել եմ Երևանում, 1985 թվականի մարտին, երբ նա Հայաստան էր եկել այն օրերին չափազանց մեծ հեղինակություն վայելող «Բարեկամության գավաթի» մրցումներին, որն անգամ համարում էին «աշխարհի փոքր առաջնություն»։ Այսօր, երբ լրանում է անվանի մարզիկի ծննդյան 75 տարին, ուզում եմ մարզասեր ընթերցողի դատին ներկայացնել այն հեռավոր 85-ին կայացած իմ հարցազրույցը անվանի մարզիկի հետ։ Ահա այն.

«Վաղուց էի երազում նրան տեսնել։ Չէր հաջողվում։ Նույնիսկ մեկ անգամ նա Բուլղարիայի ազգային հավաքականի կազմում ուսումնամարզական հավաքի էր եկել Ծաղկաձոր, իսկ ես այդ ժամանակ հեռավոր Տյումենում էի։

Վերջապես պատեհ առիթը ներկայացավ։ Նորայր Նուրիկյանը Բուլղարիայի ազգային հավաքականի հետ, արդեն իսկ մարզչի կարգավիճակով եկել էր Երևան՝  «Բարեկամության գավաթ» միջազգային մրցումներին։

Եվ ահա մենք՝ նստած դեմ-դիմաց, զրուցում ենք։ Հմայիչ ժպիտը չի իջնում նրա դեմքից։ Պատմում է Երևանից, Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին։ Մի կերպ ինձ հաջողվում է փոխել մեր խոսակցության հունը։ Նա սկսում է պատմել ծնողների, իր մասին։

-Հայրս՝ հացթուխ Արամը, Ադանայից է, մայրս՝ նույնպես։ Եղեռնից հազիվ են փրկվել, հաստատվել Բուլղարիայի Սլիվեն քաղաքում։ Այնտեղ մոտ 300 հայ ընտանիք կա։ Հայկական դպրոց էլ կա։ Ես էլ եմ այդ դպրոցն ավարտել, հետո սովորել եմ տեղի տեքստիլ տեխնիկումում։

- Նորայր, ինչպե՞ս դարձաք ծանրամարտիկ։

- Պատահաբար։ Ես և իմ հասակակիցները տեխնիկումում բասկետբոլով ու մարմնամարզությամբ էինք հրապուրված: Ես երազում էի բասկետբոլիստ դառնալ։

-Բայց չէ որ Ձեր հասակը, մեղմ ասած, բասկետբոլային չէ։

- Իսկ Արմենակ Ալաջաջյանինը բասկետբոլայի՞ն է… Մի օր մեր տեխնիկումի տղաների հետ գնացել էինք ստադիոն, այնտեղ մեր սիրելի «Լոկոմոտիվը» խաղում էր մայրաքաղաքի «Լևսկի» ակումբի հետ։ Դա 1966 թվականին էր։ Խաղից հետո ընկերներիցս մեկը ինձ քարշ տվեց ստադիոնին կից մարզադահլիճ։ Այնտեղ ջլապինդ մի տղամարդ մեզ առաջարկեց փորձել բարձրացնել ծանրաձողը։ Ես ի՞նչ իմանայի, որ այդ մարդը հետագայում վճռորոշ դեր է խաղալու իմ կյանքում։

Բարձրացրի նրա առաջարկած ծանրաձողը։ Ընկերներս էլ բարձրացրին։ Բայց նա միայն ինձ ասաց . «վաղը կգաս պարապմունքի»։

Այդպես ես դարձա Իվան Աբաջիևի աշակերտը։

1972 թվականին Մյունխենի օլիմպիադայում ես դարձա բուլղարացի առաջին ծանրորդը, որին հաջողվեց կանգնել հաղթողի պատվանդանի ամենաբարձր աստիճանին։ Երբ իմ պատվին բարձրացվեց Բուլղարիայի ազգային դրոշը և հնչեց իմ երկրի պետական հիմնը, ես չկարողացա զսպել ինձ։ Արցունքները չէին թաքցնում նաև Իվան Աբաջիևը, իմ ընկերները։

Այդ օրը Սլիվենում հացթուխ Արամի տան դուռը չէր փակվում։ Գալիս էին ծանոթ ու անծանոթ։ Շնորհավորում էին ծնողներիս, մյուս հարազատներիս։

Մյունխենում ես, իրոք, շատ էի բարձրացրել։ Այն ոսկե մեդալը թերևս ամենածանր էր իմ մեդալներից։ Ունեի չափազանց ահեղ մրցակից՝ խորհրդային ծանրորդ Դիտո Շանիձե։ Նա եռամարտում ցույց տվեց «գրոսմայստերական» արդյունք՝ 400 կիլոգրամ։ Աբաջիևը ինձ մարտի էր մղում և անընդհատ ասում էր.

-Նորայր, այսօր կամ՝ երբեք։ Դու պետք է հաղթես…

Եվ ես, պատկերացնում եք, արեցի անհնարինը։ Եռամարտում հավաքեցի 402,5 կիլոգրամ։

1976 թվականն օլիմպիական տարի է։ Ուստի Եվրոպայի առաջնությունը որոշվել էր անցկացնել առանձին։ Դուք գիտեք, որ արդեն ավանդույթ էր դարձել, որ աշխարհի առաջնությունների ժամանակ զուգահեռաբար նաև անցկացվում էր Եվրոպայի առաջնությունը։ Բացառություն էին կազմում օլիմպիական տարիները, երբ մայրցամաքի չեմպիոնի կոչումը վիճարկվում էր առանձին մրցումներում։ Եվ որպես կանոն, այդ մրցումներն անցկացվում էին օլիմպիադայից մեկ-երկու ամիս առաջ։ Դրանք ուժերի յուրահատուկ փորձարկում են դառնում տարվա հիմնական մրցումներից առաջ։ 1976-ին Եվրոպայի ուժեղագույն ծանրորդները հավաքվեցին Բեռլինում։ Ես անհամբերությամբ էի սպասում այդ օրվան։ Բանն այն էր, որ Մյունխենից հետո ինձ անընդհատ անհաջողություններ էին հետապնդում։ Բեռլինում ինձ, վերջապես, հաջողվեց ընդհատել այդ ձախողումների շարանը։ Ես դարձա մայրցամաքի չեմպիոն 56 կգ քաշային կարգում, կոչում, որ մինչ այդ չէի նվաճել։

Հիշում եմ, այդ նույն առաջնությունում ոսկե մեդալի արժանացավ նաև լենինականցի ծանրորդ Վարդան Միլիտոսյանը։ Մենք հանդես էինք գալիս տարբեր թիմերում, ավելին՝ մրցակից թիմերում։ Բայց դա չխանգարեց մեզ սրտանց շնորհավորել միմյանց։ Մեր թիմակիցներն ու մարզիչները հասկանում  ու ներում էին մեզ. ճակատագրի բերումով երկու հայրենակիցները դարձել էին մրցակից։ Դա մրցահարթակում, բայց չէ՞ որ մրցահարթակից դուրս կա նաև ուրիշ կյանք։ Մի խոսքով, այնտեղ Բեռլինում ես և Վարդանը բավականին մտերմացանք։ Նույնիսկ գյումրվա բարբառով մի քանի նախադասություն սովորեցի։

Մոնրեալում ես երկրորդ անգամ մասնակցեցի օլիմպիական խաղերին։ Այն ժամանակ ես արդեն 28 տարեկան էի, հաստատ որոշել էի թողնել մրցասպարեզը։ Բայց ուզում էի գեղեցիկ հեռանալ, հաղթանակած։ Հուրախություն իմ հազարավոր երկրպագուների, այդ թվում նաև՝ հայաստանաբնակ, ես երկրորդ անգամ անընդմեջ նվաճեցի օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Ես ստացա ևս մեկ ոսկե մեդալ։ Ինձ սպասում էր Բուլղարիայի հերոսի ոսկե աստղը։ Այդպես բարձր գնահատեց մեր երկրի կառավարությունը իմ համեստ ներդրումը բուլղարական սպորտի զարգացման գործում։

-Նորայր, Դուք եղել եք աշխարհի տասնյակ երկրներում, արդյո՞ք հանդիպել եք հայերի…

-Այո, ես եղել եմ շատ երկրներում։ Եվ ամենուր փնտրել եմ հայի։ Փնտրել եմ ու գտել, գտել եմ և ուրախացել, նաև՝ տխրել։ Այո, տխրել։ Ես շատ բան կտայի, որպեսզի Սփյուռք հասկացությունը չլիներ։ Մենք՝ հայերս ունենք մեկ հայրենիք։ Դա Հայաստանն է…

7 մարտի 1985 թ. Լևոն Ազրոյան»։

Հ.Գ. Այս հարցազրույցից հետո Նորայր Նուրիկյանն ինձ նվիրեց իր լուսանկարներից մեկը, որի վրա մեսրոպատառ հայերենով մակագրեց. «Լևոն Ազրոյանին ու իր մանչերուն՝ ամենաջերմ ու բարի մաղթանքներով»։ Այդ նկարն ինձ փոխանցելով, Նորայրն ասաց. «հատուկ հայերեն մակագրեցի, որպեսզի համոզվեք, որ հայերեն գիտեմ»։

«Արմենպրես»-ի ֆոտոլրագրող Հերբերտ Բաղդասարյանը մեզ լուսանկարեց Երևանի «Դինամո» մարզադահլիճի պրես-բարում։ Ստորև տպագրված լուսանկարում աջից Նորայր Նուրիկյանն է, ձախից Բուլղարիայի հավաքականի բժիշկ Գեորգի Լոզանովն է, իսկ մեջտեղում տողերիս հեղինակն է։  

Լևոն Ազրոյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами