Դանիացի ոճաբանը Քիմ Քարդաշյանին դատի է տվել․ TMZ
ЛАЙФԴանիացի ոճաբան Քրիստիեն Քայր Վեյսը Քիմ Քարդաշյանին մեղադրել է իր բրենդի անունը գողանալու մեջ ու դատի է տվել նրան։
TMZ-ն հայտնում է, որ Քիմի դիմահարդարման պարագաների նոր բրենդը՝ KKW-ն շատ նման է Քրիստիենի բրենդին, որը KW է կոչվում։ Ոճաբանը փաստում է, որ իր արտադրանքն արդեն սիրված ու պահանջված է ամբողջ աշխարհում։ Նա կարծում է, որ Քիմը ցանկանում է գողանալ իր հաճախորդներին։
Նշենք, որ մինչև բրենդի անվանում ընտրելը՝ Քիմը դիմահարդարների ու փաստաբանների մեծ խմբի հետ է խորհրդակցել և իրավաբանական տեսանկյունից, կարծես թե, սխալներ չի գործել։ Այնուամենայնիվ Քրիստիենը դատի է տվել Քիմին ու պահանջում է, որ նա անվանափոխություն կատարի ու ֆինանսական փոխհատուցում տրամադրի։


1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



