Արազ Օզբիլիսը մասնակցել է «Բեշիքթաշ»-ի ընկերական խաղին
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մասնակցել է թուրքական «Բեշիքթաշ» ակումբի ընկերական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական «Բեշիքթաշ»-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայում: Նախապատրաստվելով նոր մրցաշրջանին՝ ակումբը հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել: «Բեշիքթաշ»-ի մրցակիցը եղել է «Ռեալ Վալյոդոլիդ»-ը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը մասնակցել է խաղի առաջին կեսին:
«Բեշիքթաշ»-ը ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցելով «Լաս Պալմաս»-ի և «Ռեալ Բետիս»-ի հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



