Գորիսում ծննդյան տորթ ուտելուց հետո 8 մարդ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց
ОБЩЕСТВОՍյունիքի մարզում, հուլիսի 25-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել. ժամը 23։10-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գորիսի բաժին, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի շարք քաղաքացիներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչներ՝ 19-ամյա Նանե Գ.-ն, 20-ամյա Ռազմիկ Գ.-ն, 23-ամյա Շահանե Ա.-ն, 23-ամյա Վլադիկ Ք.-ն, 23-ամյա Նարեկ Ս.-ն, 40-ամյա Սվետլանա Ս.-ն, 6-ամյա Գոռ Գ.-ն եւ 4-ամյա Գեւորգ Գ.-ն։
Ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում, Վ. Քոչարյանի տանը ճաշակել են տորթ, ինչի հետեւանքով էլ ինքնազգացողությունը վատացել է, որից հետո տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



