Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հնդկաստանն ու Պակիստանը միջուկային պատերազմի եզրի՞ն

МЕЖДУНАРОДНОЕ
Մինչ աշխարհը ուշի ուշով հետևում է հիմնականում Սիրիայում, Ուկրաինայում, Պաղեստինում և Հյուսիսային Կորեայում ընթացող զարգացումներին, հեռավոր Ասիայում զարգանում է մի նոր հակամարտություն, որը կարող է ոչ պակաս վտանգավոր լինել համաշխարհային տեսանկյունից: Խնդիրն այս անգամ Պակիստանին ու Հնդկաստանին է վերաբերում, որոնց հարաբերությունների վայրիվերումները թեև նոր չեն, սակայն, այժմ արդեն սպառնում են աղետի վերածվել:
 
Վերջին ամսվա ընթացքում, օրինակ, Ջամու և Քաշմիր նահանգներում, պակիստանցի զինվորականների հետ բախման արդյունքում, մոտ 11 մարդ է մահացել, 18–ը տարբեր վնասվածքներ են ստացել, իսկ շուրջ 4000 ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց տները: Եվ դեռ սրան կարելի էր քիչ թե շատ հանգիստ նայել, եթե չպարզվեր, որ ամեն ինչից բացի՝ այս երկրները նաև միջուկային պատերազմի շեմին են կանգնել, ինչը կարող է առնվազն մեկ միլիարդ մարդկանց կյանք արժենալ:
 
Ասվածում որևէ չափազանցություն չկա: Շաբաթվա սկզբում, օրինակ, Հնդկաստանի Տեղեկատվության նախկին նախարար Վենկայա Նայդուն, որին Ազգային–դեմկորատական ալյանսը երկրի փոխնախագահի պաշտոնում է կամենում տեսնել, հայտարարել էր, որ եթե Պակիստանը շարունակի սադրել Հնդկաստանին՝ Դելին ստիպված է լինելու հիշեցնել նրան 1971–ին ընթացած 3–րդ պակիստանա–հնդկական պատերազմը, որն ավարտվեց Պակիստանի պարտությամբ ու Բանգլադեշի անկախությամբ, սակայն՝ այս անգամ արեն միջուկային մարտագլխիկների միջոցով: Հնդկաստանի պաշտպանության նախկին նախարար Մուլայամ Սինգխ Յադավն էլ իր հերթին հայտարարեց, թե Չինաստանն է օգտագործում Պակիստանին՝ Հնդկաստանին սադրելու նպատակով, և, որ՝ Իսլամաբադն արդեն միջուկային մարտագլխիկներ է Դելիի համար նախապատրաստում: Յադավը կառավարությանն առաջարկեց փոփոխել Հնդկաստանի միջուկային դոկտրինը, որով արգելվում է առաջինը միջուկային զենք գործածել՝ կոչ անելով չարհամարհել Պակիստանի բրիգադային գեներալ Ֆերոզ Խանի՝ Վաշինգտոնում հնչեցրած այն հայտարարությունը, որ Պակիստանն արդեն իր տրամադրության տակ 120 միջուկային մարտագլխիկներ ունի: Ճիշտ է՝ դրանք առայժմ տակտիկական են, սակայն, չեն դադարում վտանգավոր լինել: Մանավանդ, որ՝ գեներալը հավաստել էր, թե Իսլամաբադը չի վարանի դրանք Ջամու և Քաշմիր նահանգներում օգտագործել, իբր՝ իրավիճակը կարգավորելու, ահաբեկիչներին հանդարտեցնելու և Դելիին իր տեղը նստեցնելու համար:
 
Ստացվում է՝ Հնդկաստանի կառավարությունը դիլեմայի առաջ է կանգնած. եթե իսկապես փոփոխություն մտցնի իր միջուկային դոկտրինում, նրան ողջ աշխարհը կքննադատի՝ նշելով, թե Պակիստանի միջուկային մարտագլխիկները տակտիկական են, նախատեսված չեն Հնդկաստանի քաղաքները ռմբակոծելու համար և միայն ահաբեկիչների դեմ են գործածելի (առանց այդ էլ Stockholm International Peace Research Institute–ի վերջին զեկույցը, որով հաղորդվում էր, թե Հնդկաստանն իր միջուկային արսենալը պաշտոնապես ավելացրել է 10 միջուկային մարտագլխիկներով և աստիճանաբար զարգացնում է ենթակառուցվածքները՝ սեփական միջուկային զենքի համար, Պակիստանին Դելիի վրա հարձակվելու նոր առիթ է տվել): Եթե չանի դա՝ Պակիստանը դա որպես թուլության նշան կընկալի, ավելի կլկտիանա և ոչ ոք չգիտի՝ հետագայում էլ ինչ սադրանքներ կմոգոնի:
 
Փորձագետները համոզված են, որ քանի դեռ ամեն բան վերահսկողությունից դուրս չի եկել, անհրաժեշտ է բանակցությունների նոր փուլ սկսել երկու երկրների միջև: Հնդկաստանի ազգայնական շրջաններն էլ պնդում են, թե հիմա միայն անհրաժեշտ է օգտվել Թրամփ–Մոդի հրաշալի հարաբերություններից, այն հանգամանքից, որ ԱՄՆ–նոր վարչակազմն Իսլամաբադին այլևս հակաահաբեկչական պայքարում լուրջ գործընկեր չի դիտարկում, և անել այն, ինչ անհրաժեշտ է անել: Այն է՝ Իսլամաբադին այնպես վախեցնել, որ չհամարձակվի այլևս սադրանքների դիմել:
 
 
Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”