Ծիծաղը կօգնի հեշտությամբ հղիանալ
ФОТОԲազմիցս լսել ենք, որ ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը: Սակայն երբեք խորապես չենք մտածել, թե հատկապես ինչպես և ինչի համար է այն օգտակար: Եկեք պարզենք Past.am-ի հետ:

Պարզվում է, որ ծիծաղը հանում է սթրեսը, կանխում է ինֆարկտը, նվազեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ: Որքան էլ որ զարմանալի է, այն նույնիսկ օգնում է հղիանալ, սակայն ծիծաղից հնարավոր է նաև մահանալ: Գիտնականները փորձաքննության են ենթարկել ծիծաղի՝ առողջության վրա ունեցած բոլոր ազդեցությունները:

Ըստ հետազոտողների` անկեղծ ծիծաղը թուլացնում է բարկությունը և վանում է վտանգի զգացումը, մեղմացնում է դեպրեսիան, սթրեսն ու հոգեբանական լարվածությունը: Այս ամենը բացատրվում է նրանով, որ ծիծաղի ընթացքում ավելի ճկուն են դառնում երակների պատերը և ուժեղացնում է էնդոտելիաների գործունեությունը, ինչի պատճառով թուլանում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչի հետևոնքով էլ իջնում է կաթվածի և ինֆարկտի հավանականությունը:

Պարզվում է` անկեղծ ծիծաղը 15 րոպեում այրում է 40 կալորիա: Սակայն ծիծաղը որոշ դեպքերում կարող է նաև իրական վտանգ ներկայացնել: Եղել են դեպքեր, երբ մարդիկ ծիծաղից ուշագնաց են եղել և նույնիսկ մահացել են սրտի կաթվածից: Ծիծաղն առաջացրել է ասթմայի նոպաներ, գլխացավ, ծնոտի խախտվածք:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



