ԿԲ-ի մասին օրենքում կատարվելու են փոփոխություններ
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԿԲ-ի մասին օրենքները բարեփոխվում են՝ հաշվի առնելով Սահմանադրության նոր խմբագրությունը:
«Այսպիսով, ԿԲ-ի հիմնական գործառույթների թվում կավելանա ևս մեկը՝ Հայաստանի ֆինանսական կայունության պահպանումը: Հստակեցված է նաև վճարահաշվարկային համակարգերի, ինչպես նաև ֆինանսական արդյունաբերությունում մրցակցության վերահսկողության կարգը: Այս փոփոխությունները խմբագրական բնույթ ունեն, քանի որ բովանդակային առումով այս պահանջներն արդեն կատարվում էին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



