Ծանրամարտի հայազգի Եվրոպայի չեմպիոնի դին հայտնաբերվել է գետում
СПОРТԾանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Պետրոսյանը մահացել է Կրասնոդարի մարզի Գարյաչի Կլյուչ քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է քաղաքապետ Իվան Ֆեդորսկին:
Ռուսասսատնի քննչական կոմիտեի Կրանսդորի մարզի քննչական վարչությունից տեղեկացրել են, որ մարզիկի դին հայտնաբերվել է քաղաքով անցնող գետում հուլիսի 24-ին:
«Իրականացվում է հետաքննություն, մահվան պատճառները հասկանալու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Պետրոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 2007 թվականին Ստրասբուրգում և 2008-ին՝ Լինյանոյում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



