Արմինե Պողոսյան.«Չեմ ամաչում կերպարի համար տգեղանալ» Bravo.am
ЛАЙФ
Արմինե Պողոսյանը սերիալներին նախընտրում է գեղարվեստական ֆիլմերը եւ հայտնի «Սուպեր մամա»-ի էկրանավորումից մեկ տարի անց նոր կերպար է մարմնավորել «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգությունում, որի պրեմիերան նախատեսված է այս ամիս:
«Տգեղ, չամուսնացած մի աղջկա՝ Փիրուզի դերում եմ: Երբ ստացա առաջարկը, մի քիչ մտավախություն ունեի կերպարը ճիշտ կերտելու առումով, բայց մեր ռեժիսորների եւ դիմահարդարի շնորհիվ ամեն ինչ ստացվեց: Դժվար էր խաղի եւ ձայնի առումով մնալ նույն վիճակի մեջ: Թե ինչքանով է լավ ստացվել, կասի հանդիսատեսը»,-BRAVO.am-ին պատմել է դերասանուհին:
Նա նշել է, որ այս կերպարը մարմնավորելու առաջարկն ընդունելիս կարեւորել է այն թիմը, որի հետ աշխատելն իր համար հաճույք է, նաեւ բնական է համարում, որ այս կամ այն դերի համար երբեմն փոխում է արտաքինը.«Հաստ հոնքերն ու կոպիտ դիմագծերն ինձ ամենեւին չեն կաշկանդում: Յուրաքանչյուր դերի պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել: Չեմ ամաչում կերպարի համար տգեղանալ: Նկարահանումների ժամանակ զավեշտալի դեպքեր շատ են եղել, որոնք կտեսնեք ֆիլմի վերջում»:

Մանրամասները՝ Bravo.am-ում:



