Կանայք նախընտրում են բարի և հոգատար տղամարդկանց
ФОТОPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում բրիտանացի գիտնականների վերջին մի քանի ուսումնասիրություններ, ըստ որոնց՝ երկարատև ու ամուր հարաբերությունների համար կանայք ավելի հաճախ ընտրում են այն տղամարդկանց, ովքեր սիրում են ու զբաղվում են բարեգործությամբ:

Գիտնականները սա բացատրում են նրանով, որ կնոջը երբեմն թվում է, թե իր անձնական ժամանակը հասարակությանը զոհաբերող տղամարդը մեծ հաճույքով իր հետ կկիսի երեխաների դաստիարակության ու կրթության հետ կապված հոգսերը:
Ուրիշներին օգնելու ցանկությունը հիմնականում ամրապնդում է նաև ընկերների հետ հարաբերությունները՝ դրանով բարձրացնելով նաև սոցիալական կարգավիճակը, որն էլ դրական է ազդում երկարաժամկետ հարաբերությունների վրա:

Սակայն պետք է նշել, որ տղամարդիկ և կանայք միանգամային տարբեր կերպ են ընկալում «բարեգործություն» հասկացությունը: Իրականում աղջկան դուր գալու համար պարզապես պետք է ցուցադրել, որ դու հոգ ես տանում մերձավորների և քեզանից կախվածություն ունեցողների մասին: Դրանից հետո նրանք լիհույս են լինում, որ դու պատրաստ ես հոգ տանել նաև իր մասին:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



