Պակիստանի վարչապետն իշխանությունից հեռացվել Է կոռուպցիայի ատճառով
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանի Գերագույն դատարանը հուլիսի 28-ին որոշել Է պաշտոնից արձակել երկրի վարչապետ Նավազ Շարիֆին՝ կառավարության ղեկավարի եւ նրա ընտանիքի նկատմամբ կոռուպցիայի կասկածանքների հետաքննության արդյունքներով, հաղորդել Է Dawn թերթը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դատարանը հետաքննությունը նախաձեռնել Էր 2016 թվականի ապրիլին Պակիստանի իրավաբանական ֆիրմարներից մեկի փաստաթղթերի հրապարկման առանչությամբ: Դրանցից հետեւում Էր, որ Նավազ Շարիֆի երկու որդիները եւ դուստրն առնվազեն երեք օֆշորային ընկերություններ ունեն, որոնք գրանցված են բրիտանական Վիրգինյան կղզիներում:
Կառավարության ղեկավարի հեռացման որոշումն ընդունվել Է միաձայն: Դատարանը որոշել Է քրեական հետապնդում սկսել նախկին վարչապետ եւ նրա ընտանիքի նկատմամբ:
Ապրիլին Գերագույն դատարանի հինգ դատավորներից բաղկացած հանձնաժողովը որոշել Է ստեղծել միացյալ քննչական հանձնախումբ այս գործի հետաքննության համար: Անցյալ շաբաթ հանձնաժողովը քննել Է տասըհատորանոց զեկույցը եւ ձեռնամուխ եղել վերջնական վճռի կայացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը՝ GETTY IMAGES



