Երեւանում հոսանքահարվել են քաղաքացիներ. նրանցից մեկի վիճակը ծանր է
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 01:32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում գտնվող ենթակայանում հոսանքահարված քաղաքացի կա. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական:
Տեղազննման արդյունքում ծուխ չի հայտնաբերվել:
Պարզվել է, որ թիվ 52 բաշխիչ էլ. ենթակայանում հոսանքահարվել է՝ 67-ամյա Կ. Ն.-ն, ում օգնություն ցուցաբերելով, այրվածքներ է ստացել՝ 67-ամյա Ա. Հ.-ն:
Փրկարարները Կ. Ն.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, այնուհետեւ՝ ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Կ. Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Հ.-ն ստանալով համապատասխան բժշկական օգնություն դուրս է գրվել:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



