Մոուրինյու. Նպատակս Չեմպիոնների լիգայում երրորդ անգամ հաղթելն է
СПОРТ«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում երրորդ անգամ հաղթելու հավանականությունից: Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել «Պորտուն» և «Ինտերը» գլխավորելիս, իսկ այժմ հույս ունի` նման հաջողության կհասնի «Չելսիում»:
-Իմ առաջ նպատակ չեմ դրել դառնալու առաջին մարզիչը, ով երեք տարբեր թիմերի հետ կհաղթի Չեմպիոնների լիգայում: Իմ նպատակը պարզապես երրորդ անգամ հաղթելն է, ոչ թե ռեկորդ սահմանելը: Ինձ համար կարևոր չէ` ինձանից առաջ որևէ մեկը նման հաջողության կհասնի՞ կամ կլինի՞ մարզիչ, ով 4-5 տարբեր թիմերի հետ գավաթակիր կդառնա: Ես պարզապես ցանկանում եմ տիտղոս նվաճել այն թիմի հետ, որտեղ այժմ աշխատում եմ:
Ես հիանալի անձանակազմ ունեմ: Թիմում հրաշալի հարաբերություններ են: Կարծում եմ` խնդիրները պետք է աստիճանաբար լուծել, իսկ խմբային փուլը հաղթահարելը մեր առաջին քայլը կլինի: Փլեյ-օֆֆ փուլում ամեն ինչ անկանխատեսելի, քանի որ ամեն մանրուք կարող է մեծ դերակատարություն ունենալ: Միայն մեկ թիմ կարող է հաղթել, միայն երկուսը կարող են մասնակցել եզրափակչին. այդպիսին է իրականությունը,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: