Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցել են 269 կազմակերպություն, 412 անհատ ձեռներեց

ОБЩЕСТВО

Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում հուլիսի 29-ի առավոտյան ժամերից «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում նախօրոք հայտարարված համապետական շաբաթօրյակն ընթանում է պետական մարմինների, մասնավոր կազմակերպությունների եւ քաղաքացիների ակտիվ ներգրավվածությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով մարզպետարանում ստեղծված սանիտարական մաքրման, բարեկարգման եւ կանաչապատման հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը, հուլիսի 29-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին նախօրոք մասնակցության հայտ են ներկայացրել 269 կազմակերպություն, 412 անհատ ձեռներեց, 212 միավոր տեխնիկա: Ընդհանուր հաշվարկով՝ շաբաթօրյակին մասնակցում է 7009 քաղաքացի:«Մաքրվում են բնակավայրերի թաղամասերը, բնակավայրերից դուրս գտնվող դաշտամիջյան ճանապարհներն ու տարածքները, Սեւանա լճի ափամերձ գոտիները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, պատմամշակութային հուշարձանների տարածքները, բոլոր այն վայրերը, որտեղ թե տեսանելի, թե աչքից հեռու աղբ կա կուտակված: Շաբաթօրյակին մասնակցում են հանրակրթական դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցներ, ճանապարհաշինարարներ, անհատ քաղաքացիներ:Կուտակված աղբը բեռնվում ու տեղափոխվում է մոտակա աղբավայրեր, որտեղ իրականացվում են աղբաթաղման աշխատանքներ»,-ներկայացրեց Կարեն Հակոբյանը:

Աստղաձորի գյուղապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ համապետական շաբաթօրյակին մասնակցել են Աստղաձորի համայնքապետարանի ողջ անձնակազմը , «Աստղաձորի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ, Աստղաձորի ԱԱՊԿ ՊՈԱԿ հիմնարկի աշխատակիցները: Շաբաթօրյակին իրենց մասնակցությունն են բերել ցուցաբել նաեւ համայնքի բնակիչները: Մաքրվել է համայնքով անցնող միջպետական ճանապարհի եզրերը , ներհամայնքային եւ միջհամայնքային ճանապարհները , վերացվել են մոտ 30 աղբակուտակման վայրեր: Հավաքվել է 185 պարկ աղբ:

Մարտունու քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ քաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների անձնակազմերը միացել են համապետական շաբաթօրյակին՝ ապահովելով ինչպես կենտրոնական, այնպես էլ՝ երկրորդային փողոցների մաքրման աշխատանքներ: Շաբաթօրյակին մասնակցել են 600 մարդ, 15 միավոր տեխնիկա:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ, «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով մարզպետարանում ստեղծված սանիտարական մաքրման, բարեկարգման եւ կանաչապատման հանձնաժողովի անդամ, Սեւանի տարածքի պատասխանատու Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ շաբաթօրյակն ակտիվ է անցել ինչպես Սեւան քաղաքում, այնպես էլ տարածքի բոլոր համայնքներում:

«Մաքրվում են Սեւանի թերակղզու տարածքը, Սեւանի ափամերձ հանգստյան գոտիները, ճանապարհաեզրերը, անտառային հատվածներում թաքցված աղբը: Բոլոր համայնքներում վաղ առավոտից եռուզեռ է նկատվում»,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը: Գեղարքունիքում ընթացող համապետական շաբաթօրյակի ընթացքը դրական են գնահատում նաեւ Գավառի տարածքի պատասխանատու, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը , Վարդենիսի տարածքի պատասխանատու, Գեղարքունիքի փոխմարզպետ Արտաշես Նիկոյանը, Ճամբարակի տարածքի պատասխանատու, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, Մարտունու տարածքի պատասխանատու, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը:

 

 

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»