Դիլիջանում կրակոցներ են արձակել «Միթսուբիշի»-ի ուղղությամբ. ոստիկանները գտել են կրակողին եւ զենքը
ОБЩЕСТВОՈստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հուլիսի 26-ին Դիլիջան քաղաքում տեղի բնակիչ՝ 57-ամյա Սեյրան Ա.-ի Mitsubishi Pajerօ մակնիշի 11 ՕՍ 516 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակողին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հուլիսի 27-ին ոստիկանություն է մեղայականով ներկայացել Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Էդվարդ Ա.-ն եւ հայտնել, որ ինչ-որ հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով ինքը իր «Սայգա 12-Ս» տիպի 12 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Սեյրան Ա.-ի Mitsubishi-ի ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ հրացանը պատկանում է Էդվարդ Ա.-ի հորեղբորը՝ Սուրեն Ա.-ին, ով 2011 թվականին մահացել է։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



