Հայաստանի հավաքականի թեկնածու ֆուտբոլիստը նորամուտը նշեց երկրորդ Բունդեսլիգայում
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի թեկնածու ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը նորամուտն է նշել երկրորդ Բունդեսլիգայում: «Ռեգենսբուրգի» նորեկը մասնակցել է Գերմանիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության մեկնարկային տուրի հանդիպմանը՝ հյուրընկալվելով «Արմինիային»:
«Ռեգենսբուրգը» պարտվել է 1:2 հաշվով՝ գոլ բաց թողնելով ավելացված առաջին րոպեին: 84-րդ րոպեից «Արմինիան» խաղացել է 10 ֆուտբոլիստներով:
Սարգիս Ադամյանը եղել է «Ռեգենսբուրգի» մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 71-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ 24-ամյա հայ հարձակվողն այս ամռանն է Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի «Շտայնբախից» տեղափոխվել «Ռեգենսբուրգ»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



