Պրիյանկա Չոպրան երգիծական սերիալ է թողարկում ԱՄՆ-ում Բոլիվուդի աստղի արկածների մասին
ЛАЙФՊրիյանկա Չոպրան եւ ABC-ն թողարկման են պատրաստում երգիծական սերիալ ԱՄՆ-ում Բոլիվուդի աստղի արկածների մասին, հայտնում է Variety-ն:
Սերիալը կպատմի Բոլիվուդի նախկին աստղի արկածների մասին, որն ընտանիքի հետ ԱՄՆ է տեղափոխվում, որտեղ ապրում է մեծ քաղաքի արվարձանում, ավելի ճիշտ՝ մուլտիէթնիկ ներգաղթյալների շրջանում, որտեղ փորձում է կյանքի իր վառ հնդկական կերպարով փարատել կյանքի գորշությունը:
Պրիյանկա Չոպրան սերիալի պրոդյուսերներից մեկն է, նաեւ, հավանաբար, կդառնա գլխավոր հերոսուհին:
Հաղորդվում է, որ առայժմ պատրաստ է սցենարը, եւ փորձնական սերիաներ են նկարահանվել: Եթե նախագիծն ընդունվի, ապա սերիալը կթողարկվի 2018 թվականի ձմռանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



