ՕԾԱՆԵԼԻՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՍՏ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ
ФОТОՁեր բույրը պետք է ներկայացնի այն օծանելիքը, որը Դուք ոչ միայն սիրում եք, այլև այդ բույրով Ձեզ առավել ինքնավստահ և սեքսուալ եք զգում:
Wedding.am-ն այս անգամ կօգնի ապագա հարսնացուներին գտնել իրենց համապատասխան օծանելիքի բույրը՝ ըստ կենդանակերպի նշանների:
Խոյ
Խոյերը հայտնի են իրենց առաջնորդի հատկանիշներով: Նրանք սիրում են լինել լիդերի դերում:
Դինամիկ և համարձակ բնույթ ունեցող խոյերի համար կատարյալ օծանելիք գտնելը հեշտ չէ:
Ըստ կենդանակերպի այս նշանի՝ նրանց համապատասխան են արևելյան, կծու բուրմունքով օծանելիքները:
Elizabeth Arden 5th Avenue, Calvin Klein Escape, Gucci Guilty, Guerlain Shalimar, Шанель № 5, Burberry Britt Red.
Ցուլ
Նրանք տաղանդավոր են, ունեն սեփական անձի նկատմամբ հարգանք ու վստահություն: Որպես կանոն, չեն հարմարվում ուրիշների սովորությունների և կանոնների հետ, այլ ստեղծում են սեփականը:
Նրանք ավելի հանգիստ և վստահ կզգան առավել նուրբ և հաճելի բույրերով օծանելիքներ օգտագործելիս: Ռոմանտիկ բույրերը յուրօրինակ կերպով կընդգծեն նրանց գեղեցկությունը:
Lancome Trésor Midnight Rose, Guerlain Mitsouko, Thierry Mugler Angel и Estee Lauder Pleasures:
Երկվորյակ
Երկվորյակները հայտնի են իրենց ստեղծագործական տաղանդով: Չնայած այն հանգամանքին, որ սիրում են խոսել, սակայն կարող են լինել նաև ուշադիր ունկնդիր և լավ խորհրդատու:
Երկվորյակները չեն վախենում փորձել տարբեր օծանելիքներ, սակայն նրանց անհանգիստ բնույթը չի թողնում օգտագործել միայն մեկ օծանելիք:
Նրանց ավելի բնորոշ են ծաղկային բույրերը:
Jo Malone Wild Bluebell, Chanel Coco Mademoiselle, Cartier So Pretty, Yves Saint Laurent Yvresse:
Խեցգետին
Կենդանակերպի այս նշաններն ավելի զգայուն և հուզական են: Նրանք ավելի հակված են շփվել հին ընկերների հետ, քան ունենալ նոր ընկերներ: Կարևոր է, որ շրջապատված լինեն սիրելի և վստահելի մարդկանցով:
Նրանց պետք են այնպիսի օծանելիքներ, որոնցով իրենց հանգիստ կզգան և, որը կհիշեցնի տան մասին:
Բնորոշ են ծաղկային և ցիտրուսային բույրերը:
Ralph Lauren Romance, элегантные, женственные и классические Estee Lauder Pure White Linen Light Breeze
Առյուծ
Առյուծները վառ և ստեղծագործական անհատականություններ են, որոնց համար կյանքում կարևոր է հավատարիմ մարդկանց առկայությունը:
Նրանց անհրաժեշտ է այնպիսի օծանելիք, որն օգտագործելուց հետո ասեն. «Օ՜, Աստված իմ, ինչ հիասքանչ եք բուրում»:
Prada Candy, Christian Dior или Dolce Vita Vivienne Westwood Boudoir
Կույս
Նրանք խոցելի են և գործնական: Կույսերին դուր են գալիս հստակ կանոնները, չեն սիրում փոփոխություններ և նախընտրում են շարժվել այնպես, ինչպես սովոր են անել:
Կույսերին դուր են գալիս դասական բույրերը:
L'Eau Kenzo Amour, Arpege Lanvin, Cacharel Анаис Анаис или Elizabeth Arden Blue Grass
Կշեռք
Կշեռքները կենդանակերպի ամենահանգիստ և կիրթ նշաններն են, ովքեր սիրում են շփվել մարդկանց հետ և լինել ուշադրության կենտրոնում: Կշեռքները հեշտ են լեզու գտնում մարդկանց հետ, որը պայմանավորված է նրանց հմայքի և հետաքրքիր բնույթի հետ:
Հինականում նրանց դուր են գալիս առավել համարձակ և կանչող բույրերը:
Coach Poppy Flower, Clinique Happy, Joy Jean Patou Paris и Yves Saint Laurent
Կարիճ
Կարիճները հիմնականում դրամատիկ բնույթն ունեն: Ի դեպ, բավականին քմահաճ ու խորհրդավոր են: Չնայած նրան, որ սովորաբար հավասարակշռված են թվում, բայց կարող են լինել շատ զգացմունքային:
Կարիճներին բնորոշ են ինքնավստահություն ներշնչող բույրերը:
Tom Ford Black Orchid, Chanel Allure, Yves Saint Laurent Opium или Christian Dior Poison
Աղեղնավոր
Աղեղնավորները լի են թարմ էներգիայով: Նրանք ինտելեկտուալ, հետաքրքիր և կենսուրախ անհատներ են, ովքեր աչքի են ընկնում իրենց անմիջականությամբ ու լավատեսությամբ:
Նրանց բնորոշ են ազատություն և թեթևություն հիշեցնող բույրերը...
Шанель № 19, Tommy Girl Tommy Hilfiger, Guess Seductive и Calvin Klein CK One Shock
Այծեղջյուր
Այծեղջյուրները վստահելի մարդիկ են: Նրանք ամեն ինչ անում են իրենց նպատակներին հասնելու համար, ինքնուրույն են և ինքնահաստատված:
Բնույթով պահպանողական են և նախընտրում են ավելի նուրբ բույրեր:
Donna Karan Cashmere Mist, Calvin Klein Truth, Estée Lauder Private Collection или Miss Dior Chérie
Ջրհոս
Նրանք սիրում են անկախություն և հայտնի են իրենց համառությամբ և համարձակությամբ: Սիրում են աշխատել և հաճույք ստանալ աշխատանքից:
Նրանց բնորոշ են տղամադրկանց բույրեր ներառող օծանելիքները:
Shisheido Femininite du Bois, Issey Miyake L’Eau d’Issey, Guerlain Shalimar и Bond No.9 High Line
Ձկներ
Նրանք ամաչկոտ են, զգայուն և միշտ հավատարիմ են իրենց: Գնահատում են նուրբ և ավանդական գեղեցկությունը:
Նրանց բնորոշ են թարմության և կանացիության զգացում առաջացնող բույրերը:
Giorgio Armani Acqua Di Gioia, Christian Dior Dioressence и манящий Guerlain Samsara