Քալիֆորնիայում ուզում են օրինականացնել հեղուկ դիակիզումը
МЕЖДУНАРОДНОЕՔալիֆորնիայի իշխանությունները մտադիր են օրինականացնել հեղուկ դիակիզումը, հայտնում է USA.One-ը։ Այս ձեւն ավելի էկոլոգիական է համարվում, քան ավանդական դիակիզումը, ու վերջերս մեծ տարածում ունի։ Եվ այսպես հիմնային հիդրոլիզը, որը նաեւ հայտնի է որպես բիո դիակիզում, ակվա- դիակիզում ու դիակիզում առանց կրակի, թույլատրված է ԱՄՆ 10 նահանգներում, նաեւ Կանադայի մի քանի նահանգներում։
Ընթացակարգը հետեւյալ ձեւով է կազմակերպվում՝ հանգուցյալի մարմինը տեղադրում են ցիստերնի մեջ, որը լցված է ջրի ու կալիումի կամ նատրիումի հիդրօքսիդի խառնուրդով։ Հետո ռեզերվուարի պարունակությունը տաքացնում են մինչեւ 175 աստիճան ու խառնում մոտ 3 ժամ։ Այդ ընթացքում հյուսվածքները լուծվում են, ու մնում են միայն ոսկորները։ Դրանք տալիս են ազգականներին, իսկ ստացված հեղուկը թափում են կոյուղի։
Ընթացակարգն ունի թե կողմնակիցներ, թե հակառակորդներ։ Կողմնակիցները համարում են, որ այդ միջոցը էկոլոգիական է ու էներգաարդյունավետ՝ այն թույլ է տալիս 5 անգամ կրճատել ածխաթթու գազի արտազատումը ու նվազեցնել տաքության ծախսը՝ վառարանում դիակիզման համեմատ։ Իսկ ընդդիմախոսները, այդ թվում կաթոլիկ եկեղեցին, համարում է , որ մարդկանց աճյունը կոյուղի լցնելը էթիկայի տեսակետից սխալ է։ Վերջնական որոշումը կկայացնի Սենատը։ Նրա ներկայացուցիները արդեն քննարկել են օրենքը երկու ընթերցումներով։



