Սովորություններ, որոնք արագացնում են մաշկի ծերացումը
ФОТОՕրգանիզմի ծերացումն անշրջելի գործընթաց է: Սակայն հիմնականում մենք մեր ձեռքերով ենք արագացնում այն: Ինչպե՞ս և ինչու՞:
Ամեն ինչ շատ պարզ է: Սխալ կենսակերպը, վնասակար սովորությունները, ոչ կանոնավոր խնամքը նպաստում են հյուսվածքների արագ ծերացմանը և արդյունքում՝ մենք ստանում են կախված մաշկ, որից կարելի էր խուսափել առնվազն 10 տարի:
Եվ այսպես, մեր ո՞ր ամենօրյա սովորություններն են նպաստում են մաշկի ժամանակից շուտ ծերացմանը:
Ծանր դիմահարդարումը
Դիմափոշին, յուղոտ և թանձր տոնային կրեմը, ամենօրյա օգտագործման պարագայում փչացնում են մաշկը: Այդ պատճառով անհրաժեշտ է նվազեցնել օրվա մեջ ժամերի քանակը, երբ ձեր դեմքը այդպիսի դեկորատիվ «դիմակի» տակ է: Կարևոր է նաև տուն գալուն պես միանգամից լվանալ դեմքը, իսկ քնել կամ նույնիսկ մի քիչ ննջել դիմարդարմամբ՝ ուղղակի արգելվում է:
Բացի նրանից, որ կոսմետիկան թույլ չի տալիս մաշկին նորմալ «շնչել» և փակում է ծակոտիները, այն կարող է ընդգծել դեմքի մանր կնճիռները: Ընդհանրապես պետք է զգուշավորությամբ օգտագործել առանց խոնավեցնող ազդեցության թանձր տոնային միջոցները:
Արևայրուք
Ուլտրամանուշակագույնի վնասի մասին գիտենք բոլորս, ամեն դեպքում՝ շարունակում ենք սեզոնի գալուն պես դեմքը տալ արևին՝ սպասելով բաղձալի բրոնզագույն մաշկի գույնին: Երբեք մի մտածեք, որ մեկ անգամ առանց պաշտպանիչ կրեմի արևայրուք ընդունելը ոչ մի վնաս չի տա: Եթե ցանկանում եք երկար մնալ երիտասարդ և գեղեցիկ՝ նույնիսկ այդ մեկ անգամն է բացառվում:
Ալկոհոլ և վանասակար սնունդ
Արագ սնունդը և ալկոհոլը մեր օրգանիզմի հետ սարսափելի բաներ են անում: Կնճիռներ, ակնե, ավելորդ յուղայնություն կամ հակառակը՝ չորություն: Իհարկե, եթե շատ եք ցանկանում, կարող եք ձեզ թույլ տալ քիչ քանակությամբ, հազարից մեկ ոչ այդքան օգտակար բան: Սակայն մտածեք՝ ի՞նչն է ձեր համար կարևորը՝ առողջ, գեղեցիկ մա՞շկը, թե՞ բուրգերը:
Քնի պակաս
Քնել օրը 8 ժամ: Ձեր մաշկը կհասցնի վերականգնվել քնի 5-6 ժամվա ընթացքում: Փաստ է, որ կանայք ավելի շատ պետք է քնեն, քան տղամարդիկ: Հյուսվածքերի վերականգնումը բավականին երկար ժամանակ է պահանջում: Բացի այդ՝ քնկոտ և հոգնած կինն այդքան էլ լավ պատկեր չէ: Այդ պատճառով հարգեք ձեզ և ձեր օրգանիզմին միշտ հանգստի և վերականգման ժամանակ հատկացրեք:
Մաշկի ծածկույթի ամենօրյա վնասում
Հաճախ մենք չենք էլ նկատում, թե ինչպես ենք ինքներս վնասում մաշկը: Օրինակ, երբ քնում ենք անհարմար դիրքով կամ դեմքով՝ բարձին: Իհարկե, դա դժվար է վերահսկել, սակայն, եթե առավոտյան ձեր դեմքն այտուցվում է, կամ վրան գծեր են հայտնվում, արժե փոխել քնելու դիրքը: Բացի այդ՝ պետք է հաճախ փոխել բարձի երեսը․ այն ինչին հպվում է ձեր դեմքի մաշկը, պետք է մաքուր լինի: