Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը էկրան կբարձրանա 2019 թվականին
ЛАЙФԲրիտանացի 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ 25-րդ ֆիլմը էկրան կբարձրանա 2019 թվականին: Այս մասին հայտնում է Variety-ն:
Առայժմ անվանում չունեցող ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի նոյեմբերի 8-ին: Դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու 007 գործակալի դերում: Նոր ֆիլմի մասին մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:
«Բոնդիանա»-ի սցենարիստներն են Նիլ Պերվիսը և Ռոբերտ Ուեյդը:
Վերջին ֆիլմերում Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորած Դենիել Քրեյգը հրաժարվել էր 68 մլն ֆունտ ստերլինգով ևս երկու ֆիլմում նկարահանվելուց:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



