Լուսնային փոշով Արմսթրոնգի պայուսակը վաճառվել է 1.8 մլն դոլարով
ЛАЙФԼուսնի վրա առաջին անգամ ոտք դրած տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի պայուսակը, որում նա դրել էր լուսնային գրունտի օրինակները, Sotheby”s-ի աճուրդում վաճառվել է 1.8 միլիոն ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
1969 թվականին պայուսակը գտնվում էր «Ապոլոն-11» տիեզերանավում: Սկզբում դրան մեծ կարևորություն չէին տվել և վաճառել էին կառավարական առցանց աճուրդի ժամանակ: Պայուսակում, սակայն, պահպանվել էին լուսնային մակրերևույթի օրինակները՝ փոքր քարեր և փոշի: ՆԱՍԱ-ում սկսել էին պայքարել ցուցանմուշի համար: Դրա վերջին տերը Չիկագոյի բնակիչ էր, ով 2015 թվականին պայուսակը գնել էր 995 ԱՄՆ դոլարով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



