«Լոռիի» մեկնարկը հաղթական է ստացվել
СПОРТՆորաստեղծ «Լոռի» ֆուտբոլային ակումբը հաղթանակ է տարել առաջին ընկերական խաղում: Վանաձորի ֆուտբոլային ակադեմիայում «Լոռին» մրցել է «Փյունիկ-2»-ի հետ եւ հաղթել 5:3 հաշվով:
Վանաձորցիներից դուբլի հեղինակ են դարձել Տինգա Կոֆին եւ Էրիկ Ղարիբյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մայքլ Ակպալան: Կոֆին ու Ակպալան փորձաշրջան են անցնում «Լոռիում»: Նորաստեղծ ակումբի առաջին գոլի հեղինակը դարձել է Էրիկ Ղարիբյանը:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում «Լոռին» մասնակցելու է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը:
«Լոռին» հանդես է եկել հետեւյալ մեկնարկային կազմով. Գոռ Էլյազյան, Յաու Սիլվա, Յուսիֆ Օյումա, Գուրգեն Մաթեւոսյան, Սմբատ Ասբատուրյան, Արամ Սարգսյան, Դավիթ Փարեմուզյան, Վիգեն Ավետիսյան, Դավիթ Ասլանյան, Էրիկ Ղարիբյան, Տինգա Կոֆի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



