Կոուտինիոյի հեռանալու դեպքում «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել Պուլիշիչին
СПОРТԻնչպես հաղորդում է Mirror-ը, Ֆելիպե Կոուտինիոյի հեռանալու դեպքում «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել Դորմտունդի «Բրոուսիայի» 18-ամյա կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչին: Ավելի վաղ մամուլը հաղորդել էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է բրազիլացու տրանսֆերով և նույնիսկ անձնական պայմանավորվածության է հասել նրա հետ: Ըստ աղբյուրի տեղեկության, Պուլիշիչի թեկնածության մեջ հետաքրքրված է անձամբ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Նշվում է, որ «կարմիրների» մարզիչը հանդիսանում է 18-ամյա ամերիկացու տաղանդի մեծ երկրպագուն: Կրիստիան Պուլիշիչը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2016 թվականից: Թիմի կազմում Պուլիշիչն անցկացրել է 53 խաղ և դարձել է 7 գոլի հեղինակ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



