Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրներին. ԱՄՆ փոխնախագահ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար, եւ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի այն կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը երկօրյա այցով Տալինում է գտնվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար, եւ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի այն կանխելու համար։ Մենք հակված ենք ՆԱՏՕ-ի կանոնակարգի հինգերորդ հոդվածին, որի համաձայն՝ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը հարձակում է մեզ բոլորի վրա»,-ասել է Փենսը։
Փոխնախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Էստոնիային ՆԱՏՕ-ի պահանջը կատարելու համար՝ ՀՆԱ 2 տոկոսը պաշտպանության ծախսերին հատկացնելու հետ կապված եւ հույս հայտնել, որ հաջորդ տարի Լատվիան եւ Լիտվան եւս այդ մակարդակում կհայտնվեն։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



