10 ամենաօրիգինալ տնային կենդանիները
ЛАЙФGogetnews.info-ն ներկայացրել է 10 ամենաօրիգինալ տնային կենդանիների:
Լաոսի բնակիչներից մեկը որպես տնային կենդանի պահում է բորենի և նրա հետ շրջում փողոցներով:
Գերմանական Մյուլհայմ քաղաքի տներից մեկում բնակվում է «Սոկ» մականվամբ 3 տարեկան լամա, որի ոտքը մանուկ հասակում ծանր հիվանդությունից հետո անդամահատել են:
Թայբեյի բնակիչը Կենդանիների միջազգային օրը նշում է իգուանայի հետ միասին:
Պակիստանում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ մարդիկ փրկել են գորշ արջի: Երախտապարտ կենդանին այդպես էլ մնացել է իր փրկիչների մոտ:
Դուշանբեի կենդանաբանական այգու աշխատակցուհի Զուհարը զբոսնում է 1.5-ամյա առյուծի հետ:
Քրիստոֆ Լուտցը Ստրասբուրգի մոտ գտնվող Կոլբհայմ գյուղում շրջում է վարազի հետ:
ԱՄՆ բնակիչ Կիր Ֆահրուդինը Նյու Յորքում տաքսի է նստում այծի հետ:
Չինաստանում լեռնադահուկային ճանապարհին մասնակիցներից մեկը հանրության առջև երևացել է բադի հետ:
Երիտասարդն ուկրաինական Սլավյանսկ քաղաքում հանգիստն անցկացնում է պոնիի հետ:
Պաղեստինցի Սաադ Էլդին ալ-Ջամալը ապրում է պաղեստինցի փախստականների ճամբարում, որտեղ պահում է երկու կորյուն:
Աղբյուրը՝ Slaq.am



