Թուրքիայում փախստականների հետ դաժան վերաբերմունքի համար զինծառայողների խմբի են ձերբակալել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իշխանությունները մի քանի զինծառայողի են ձերբակալել Սիրիայից փախստականների հետ դաժան վերաբերմունքի համար, որոնք փորձել են ապօրինի երկիր ներթափանցել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hürriyet-ը։
«Անթույլատրելի գործողություններ կատարած զինծառայողները ձերբակալվել են, նրանց նկատմամբ ձեռնարկվել են անհրաժշետ իրավաբանական գործընթացները»,-ասվում է թուրքական բանակի հայտարարությունում։
Թուրքիայի զինված ուժերը սկսել են միջադեպի հետաքննությունը համացանցում տեսագրության հրապարակվելուց հետո, որտեղ մի քանի զինծառայողներ վատ են վերաբերվել փախստականների հետ։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։
Երկու զինծառայողներ նկատել են սիրիացի փախստականների խմբին, որոնք փորձել են հատել սահմանը, նրանց անցկակետ են տարել եւ ծեծի ենթարկել։ Զինծառայողներից մեկը բջջային հեռախոսով տեսագրել է ծեծը։



