Օհայոյի նահանգը մահացու ներարկումների անբավարարության պատճառով կասեցրել է մահապատիժները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Օհայոյի նահանգի իշխանությունները մահավճիռների ի կատար ածումը կկասեցնեն մինչեւ 2017 թվականն այն խնդիրների պատճառով, որոնք կապված են մահացու պատրաստուկների մատակարարումների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Այդ հետաձգումը վերաբերում է 12 կալանավորների: Բացի այդ, ավելի քան երկու տասնյակ դատապարտյալների մահապատիժը հետաձգված է մինչեւ 2019 թվականը:
Այն բանից հետո, երբ Օհայոյում սպառվեցին պատրաստուկների պաշարները, իշխանություններն ապարդյուն փորձում են դրանք համալրել: Արտասահմանից քիմիական նյութեր ներկրելու փորձերը մինչ այժմ հաջողություն չեն ունեցել:
ԱՄՆ-ում մահապատիժը օրինական պատժամիջոց է 32 նահանգներում: Մահվան դատավճիռների ցուցանիշով առաջատարը Տեխասի նահանգն է:
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу



